...

Լժե Հրայրի երկրպագուն

Լժե Հրայրի երկրպագուն

Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանը աշխատանքից հեռացրել է ՍԴ աշխատակազմի նախագահ Էդգար Ղազարյանին: Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ: Ներկայացնենք մի հատված նախկին պաշտոնյայի գրառումից. «Մեկ տարի և ինը ամիս բարձր դատարանում իմ աշխատանքը մի մեծ ձեռքբերում էր իմ կյանքում, ինչի համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին, բազմաշնորհ գիտնական և ազնիվ պետական գործիչ, Սահմանադրական դատարանի նախագահ, դոկտոր Հրայր Թովմասյանին։ Սահմանադրական դատարանում իմ աշխատանքը համընկավ մեր պետության, դատաիրավական համակարգի և, հատկապես, Սահմանադրական դատարանի համար փորձության ամենաբարդ շրջանի հետ»։

«ՉԻ». Այն, որ Հրայր Թովմասյանին համարում է բազմաշնորհ գիտնական և ազնիվ պետական գործիչ, իր անձնական խնդիրն է: Հիմա մարդու ճաշակն այդպիսին է: Չի կարելի բռնանալ Ղազարյանի ճաշակի վրա և հարցնել, թե այդ դեպքում ինչո՞ւ է բազմաշնորհ գիտնականը նման անհեթեթ սահմանադրություն գրել: Թե՞ բազմաշնորհ դարձավ սահմանադրությունը գրելուց հետո, երբ ցանկանում էր ամեն գնով մնալ ՍԴ նախագահի աթոռի վրա:

Ազնիվ պետական գործի՞չ երբ դարձավ: Գուցե այն ժամանակ, երբ կեղծեց պաշտոնական փաստաթղթերի ամսաթվերը, որպեսզի դառնա ՍԴ ցմահ նախագահ:

Բայց անգամ դա չի կարևորը: Ամենայն հավանականությամբ Ղազարյանին հեռացրել են աշխատանքից, որովհետև մարդը կորցրել է ժամանակի և իրականության զգացողությունը:

Անգամ Թովմասյանն այլևս իրեն չի համարում ՍԴ նախագահ, բայց Ղազարյանը նրա մասին ասում է՝ ՍԴ նախագահ: Հիմա ինչպե՞ս պահեին Ղազարյանին, եթե նա անգամ չգիտի, թե ով է ՍԴ նախագահը: Ինչպե՞ս այդ մարդուն վստահեին լրջագույն իրավական փաստաթղթեր, եթե տարրական բաներ չգիտի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1271 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ