...

Վերացրել են մի բան, որ վաղուց վերացած էր

Վերացրել են մի բան, որ վաղուց վերացած էր

168.am-ը մի հոդված է հրապարակել, որի գլխագիրն է՝ «ՍԴ դատավորներից ովքեր են դեմ եղել պետության վերացմանը, և ովքեր չէին կարող կողմ չլինել դրան»:

Հոդվածում հղում անելով սեփական աղբյուրներին՝ ասվում է, որ ՍԴ հայտնի որոշմանը դեմ են քվեարկել դատավորներ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Աշոտ Խաչատրյանը:

Այսինքն՝ այս մարդիկ են դեմ եղել պետության վերացմանը: Թերևս ճիշտ կլինի իրենց փոքրիկ արձանները պատվիրել և առայժմ դնել «Էրեբունի Պլազայի» առաջին հարկում: Թող առայժմ մնան այնտեղ, մինչև կգան լավ ժամանակները (Քոչարյանը հետ կգա), և նրանց արձանները կզարդարեն մայրաքաղաքի հրապարակները:

Բայց հետաքրքիր է լրատվամիջոցի տրամաբանությունը: Եթե ընտրությունների կեղծումով վերանում է պետությունը, ապա Թովմասյանը, Պետրոսյանը և Խաչատրյանը չէին կարող դեմ լինել մի բանի վերացմանը, որ վաղուց վերացած էր:

2017 թվականին ընդդիմությունը անհամեմատ ավելի մեծ կեղծիքների մասին հավաստող ապացույցներ էր ներկայացրել նույն ՍԴ, բայց Արևիկ Պետրոսյանը և Աշոտ Խաչատրյանը իրենց քվեարկությամբ ուժի մեջ թողեցին նույն ԿԸՀ-ի որոշումը, իսկ երրորդ անձ հանդես եկող Հրայր Թովմասյանը ԿԸՀ որոշումը այնպես էր պաշտպանում, կարծես Ավարայրում լիներ:

Թովմասյանից, Պետրոսյանից ու Խաչատրյանից հնարավոր չէ «Վարդան Մամիկոնյան կերտել», եթե ընդամենը 4 տարի առաջ նրանք հագել էին Պետրոս Գետադարձի պատմուճանը և «վերացնում էին պետությունը»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   565 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ