...

Երկու լուր. մեկը՝ լավ, մեկը՝ վատ

Երկու լուր. մեկը՝ լավ, մեկը՝ վատ

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, ՍԴ-ն քաղաքականացված կառույց է և չի վայելում ժողովրդի վստահությունը, ասել է. «Իմ կարծիքով՝ ՍԴ-ն վայելում է հանրային մեծ հեղինակություն և վստահություն: Այդ են վկայում հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որով պարզվել էր, որ բոլոր դատաիրավական մարմիններից ամենաբարձր վստահություն ունի Սահմանադրական դատարանը»:

«ՉԻ». Հայտնի անեկդոտ կա. ընտրություններից հետո գալիս են Քոչարյանի մոտ, թե բա 2 նորություն ունենք, մեկը լավ, մեկը՝ վատ: Որի՞ց սկսենք: Ասում է՝ վատից: Ասում են՝ ձեզ ոչ ոք չի ընտրել: Հարցնում է՝ բա էլ լավը ո՞րն է: Պատասխանում են՝ դուք դարձել եք նախագահ:

Սահմանադրական դատարանի դեպքում նույն պատմությունն է: Առաջին. սրանք զրոյական վարկանիշ ունեն հանրության շրջանում, գաղափարազուրկ են, իրավագիտության առումով՝ տգետ, կոմֆորմիստ, կամակատար: Երկրորդ. Սահմանադրական դատարանը շարունակում է այս տեսքով գործել:

Ու քանի դեռ պետության ներսում ահա այսպիսի կազմով կառույց կա, այն միշտ սպառնալիք է լինելու պետականության համար: Որովհետև երբ ՍԴ-ի պաշտոնյան կեղծիքն ու սուտը իրականության տեղ է դնում, դա նշանակում է, որ այդպիսին են եղել, կան ու կլինեն: Էությամբ ու բովանդակությամբ:

Հետաքրքիր է, թե որտեղ են ուսումնասիրություններ անցկացրել: Երևի ՀՀԿ գրասենյակում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2901 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ