...

Լոխը լավ ա լինելու

Լոխը լավ ա լինելու

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն վտանգել է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, և նրա գործողությունները հետևանքներ են ունենալու:

«Հավանաբար, նա մեզ լոխի տեղ է դրել։ Միևնույն ժամանակ, ինքը խիստ սխալվել է և իր երկրի համար չափազանց վտանգավոր գիծ է վարում... Մտածեք` այս շատ սպեցիֆիկ անձնավորության գործողությունների պատճառով կտուժի Հայաստանի ողջ ժողովուրդը, որը կկորցնի ռուսական շուկան, ԵԱՏՄ ամբողջ շուկան և տասնամյակներ շարունակ կառուցված տնտեսական կապերը»:

«ՉԻ». Հավանաբար, Դմ. Մեդվեդևը Փաշինյանին լոխի տեղ է դրել: Չի հասկանում, թե մեր վարչապետն ինչ իմաստուն և շուստրի քաղաքականություն է իրականացնում: 

Բա, հեսա որ Փաշինյանը Ծառուկյանի առանձնատունը խլի, տես՝ պետության բյուջեն ոնց է միանգամից լցվելու: Իսկ որ մեր «Ջերմուկն» ու լոլիկն էլ Ախալքալաք-Ղարս երկաթուղով արտահանենք Թուրքիա, ֆսյո, վաբշե պրոբլեմ չենք ունենա:

Իսկ եթե Ղազախստանից չերեզ Ադրբեջան կոմբիկերմի ու աթարի անխափան մատակարարումներն ապահովենք, ապա ծալած ունենք ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն՝ Մեդվեդևով, Պուտինով, բանով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   81 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ