...

ՄեգաԻշխանը

ՄեգաԻշխանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը Վրաստանում գրանցված «Մեգա Տուր» (Mega Tour) ընկերության 40%-ի բաժնետեր է, հայտնում «ՍիվիլՆեթը»: 

Նշվում է, որ Սաղաթելյանի՝ Վրաստանում գործող ընկերության բաժնեմասի վերաբերյալ տվյալներն արտացոլված չեն նրա գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերում։

«ՉԻ». Մեզ մնում է միայն հիանալ Իշխան Սաղաթելյանի աշխատասիրությամբ:

Էս մարդը հասցնում է միաժամանակ Սևանում հյուրանոց պահել, մասնակցել խորհրդարանի նիստերին, ճեպազրույցներ տալ, հետո ներկա գտնվել ՀՅԴ գաղտնի ու բաց ժողովներին, Վրաստանում տուրիստական ընկերության փայատեր լինել, ու այսքանից հետո էլ զբաղվել հայրենիքի փրկությամբ:

Մեղուն որ մեղու է, այսքան ժրաջան չի: 

Իսկ որ Վրաստանում իր բիզնեսի վերաբերյալ տվյալները չի հայտարարագրել, լավ, խիղճ ունեցեք, ժամանակը չի հերիքում, որ նաև դրանով զբաղվի, դե հիմա չի հասցրել: Մանավանդ, որ մյուս տարի հայրենիքի փրկության երկու ալիք է նախատեսվում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   297 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ