...

Գարնանային ֆոտոշրջան

Գարնանային ֆոտոշրջան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանն ու Լևոն Քոչարյանն էին գնացել Կիրանց, հետո՝ Ոսկեպար:

Սկզբից մտածում էինք, թե գնացել են այնտեղ՝ հյուրանոց կառուցելու, որպեսզի ամուր կառչեն մեր հողերից:

Բայց չէ, պարզվեց, որ ֆոտոքաստինգի էին գնացել: Դա էն է, որ գնում, հասնում են այնտեղ, մի քանի տպավորիչ լուսանկար են անում, տարբեր ռակուրսներով ցույց են տալիս իրենց մտահոգ դեմքերը, բիլակներ խաղացնում, հետո պարտքը կատարածի զգացումով ետ վերադառնում: 

Հետո էլ ասում են՝ ընդդիմությունը բան չի անում: Ամիսը երկու անգամ հիշեցնում է իր գոյության մասին. մի անգամ ֆոտոքաստինգների ժամանակ, մի անգամ էլ՝ աշխատավարձ ստանալիս: 

Բայց լավ կլինի, որ հաջորդ անգամ կամ Լևոն Քոչարյանը լուսանկարվի իր նման պարապած տղու հետ, կամ էլ երկարաթև վերնաշապիկ հագնի, թե չէ Իշխան Սաղաթելյանի մոտ կարող է թերարժեքության սինդրոմ զարգանալ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   446 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ