...

Մեղսի, ախպերս

Մեղսի, ախպերս

Երեկ Ֆրանսիայի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, առաջարկել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում, Բաքվին կոչ արել դուրս բերել զորքը Հայաստանի տարածքից, անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Արձագանքելով այս բանաձևին՝ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ խորհրդարանի պալատների բանաձևերը չեն արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը:

«ՉԻ». Սա մեզ խորհրդային մի անեկդոտ հիշեցրեց: Մեկը գալիս է ԿԳԲ ու հայտարարություն տալիս, թե կորել է իր խոսող թութակը: Ասում են՝ ընկեր ջան, սա ԿԳԲ-ն է, սխալ տեղ ես եկել, այստեղ նման հարցերով չեն զբաղվում: Էդ մարդն ասում է՝ չէ, ճիշտ եմ եկել: Եկել եմ ձեզ ասեմ, որ էդ թութակն ինչ խոսում է, ես դրա հետ համաձայն չեմ:

Հիմա Ֆրանսիայի խորհրդարանը մի բանաձև է ընդունել, որի հետ այդ երկրի ԱԳՆ-ն էն գլխից համաձայն չէ: 

Ընդ որում, բանաձևը զուտ խորհրդապահական բնույթ է կրում, ոչինչ չի պարտադրում: 

Բայց դա ի՞նչ կարևոր է. երեկ լիքը մարդ ֆրանսիացի էր ման գալիս, ձեռները պաչեր: Մարդիկ կային, որոնք առաջարկում էին գնալ Ֆրանսիայի դեսպանատան դեմը ծնկաչոք շնորհակալություն հայտնել, այնպես որ, ամենամեղմ արձագանքը «Մեղսի, Ֆղանսիա» արտահայտությունն էր: Նախօրոք ենք ասում՝ այս ամենի հետ համաձայն չենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ