Նոյեմբերի 4-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին։
Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, Նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։
Հանիպմանը ներկա էին դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
Արման Մուսինյան
ՀՀ Առաջին նախագահի մամուլի խոսնակ