...

Մեկը տվեց, թող մյուս 2.999.999 վարչապետները չտային

Մեկը տվեց, թող մյուս 2.999.999 վարչապետները չտային

«Առավոտ» թերթը գրում է. «Ուշագրավ էր Գագիկ Մելքոնյանի արձագանքը մեր հարցադրումներին, որ եթե Սանասարը, Կովսականը տված չլինեիք, դեպի Հայաստան մուտք չէին ունենա: Մելքոնյանը ձեռքերը պարզեց դեպի ինձ ու հանդիմանեց. «Է չտայի՛ք: Աղջիկ ջան, չտայի՛ք, ո՞վ ձեզ ասեց տվեք»: Շփոթվեցինք այս արձագանքից ու հիշեցրինք՝ ախր դուք եք իշխանության, ե՞ս եմ տվել՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Մի րոպե, դուք հելնեիք էթայիք: Ոչ թե ամսի 10-ին հարձակվեիք կառավարության շենքի վրա, Ազգային ժողովի շենքի վրա, հելնեիք էթայիք այնտեղ դիրքերը պահեիք»:

«ՉԻ». Փաստորեն ժամանակին լիրիկական շեղում չէին Նիկոլ Փաշինյանի ու մյուսների պնդումները, թե իրենք իշխանություն չեն: Իշխանությունը վերցնելուց հետո նրանք այդ որակումից այնպես էին խրտնում, ինչպես հիմա կապիտուլյանտից ու դավաճանից:

Ոչ հեռու անցյալում Փաշինյանը նաև պնդում էր, որ ինքը երկրի միակ վարչապետը չէ: Բացի իրենից երկրում կա ևս 2.999.999 վարչապետ: Այդ տեսանկյունից գեներալ-պատգամավորը լրիվ ճիշտ է: Մի վարչապետը տվեց Ղուբաթլուն ու Զանգելանը, թող մնացած 2.999.999-ը չտային:

Մինչդեռ, «տուպոյ ի յեշյո տուպեյե» համակարգը միացնելու փոխարեն, կարելի էր մի հատ նորմալ «ինստրուկտաժ անել» գոնե սեփական պատգամավորների համար: Մի հատ սեմինար կազմակերպել, բացատրել, թե ինչ պետք է պատասխանեն նման հարցերին: Բայց քանի որ չեն արել, իշխանական 71 պատգամավորներից ամեն մեկը, ելնելով սեփական ինտելեկտից, ֆանտազիայից, կուտակած ցինիզմի պաշարից, նման զավեշտալի պատասխաններ է տալիս:

Ահա սա է խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակող նորմատիվ ակտերի հիմնական պատճառը: Անվտանգությունը չէ, այլ սեփական թիմակիցների քաղաքական բոբիկությունը հնարավորինս թաքցնելու ցանկությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   938 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ