...

Մենք էլ չենք մոռանալու

Մենք էլ չենք մոռանալու

Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Կանցնեն տարիներ և գուցե մենք մոռանանք մեր թշնամիների արածը: Բայց չենք մոռանա մեր բարեկամների անտարբերությունն ու դատարկախոսությունն այն ժամանակ, երբ ամենաշատը նրանց օգնության կարիքն ունեինք»:

«ՉԻ». Մի ամիս-ամիսուկես առաջ մենք արդեն անդրադարձել էինք Արա Պապյանին, նրա կեղծ հայրենասիրական լոզունգներին: Դուք պիտի տեսնեիք, թե դրանից հետո Արա Պապյանը և նրա մի քանի հոգանոց ֆեյք-գրուպը ինչ հարձակում էին սկսել կայքի վրա և ինչեր էին գրում նյութի տակ:

Դա ժամանակի անիմաստ վատնում է: Գուցե՝ փողի, նաև՝ նյարդերի: Որովհետև մենք մնացել ենք մեր տեսակետին. դատարկախոս է այն մարդը, որը խոսում է Արցախի պատերազմից, բայց համենայնդեպս զավակներին փախցնում է Կանադա:

Ամենաշատը մենք այսօր զինվորի կարիք ունենք, բնականաբար, չենք մոռանալու այն մարդկանց անտարբերությունը, ում օգնությունն էր անհրաժեշտ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 30, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1945 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ