...

Մենք գիտենք՝ ինչ է լինելու

Մենք գիտենք՝ ինչ է լինելու

Արցախի դատախազությունը հայտնել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շուտով հարցաքննության է հրավիրվելու՝ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ հարուցված քրեական գործերի շրջանակներում։ 

«ՉԻ». Էս հեչ: Եթե գործը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելուն, ուրեմն արդեն գիտեք, թե ինչ է լինելու: Հայկ Ալումյանը՝ մի 10 հոգու էլ հետը վերցրած, հիմա վազելու է Ստեփանակերտ: Արայիկ Հարությունյանը նաև գործարար է, այսինքն՝ վճարունակ է:

Հետո գործը կմտնի դատարան և Արայիկ Հարությունյանի փաստաբանները միջնորդախեղդ կանեն դատավորին: Այդ ընթացքում Արցախում չորս հեղափոխություն կլինի, երեք՝ հեղաշրջում, կստեղծվի Սահմանադրական դատարան, մի երկու տարի դրա անդամների շուրջ կռիվ կլինի, այդ հարցը կլուծեն, իսկ մի հինգ տարի հետո էլ Արայիկ Հարությունյանին կարդարացնեն: 

Ու կռիվը կպրծնի: Այնպես որ, պետք է լուրջ վերաբերվել նման հոդվածներով քրգործերին:

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021


 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ