...

Մեր հարսն էլ վատը չի

Մեր հարսն էլ վատը չի

Ռուսաստանցի օլիգարխ, միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը դիմել է դատարան՝ ամուսնալուծվելու համար:

«ՉԻ». Հանկարծ էս լուրը Տիգրան Արզաքանցյանի աչքով չընկնի: Բանն այն է, որ Ուսմանովի կինը՝ Իրինա Վիներ-Ուսմանովան, գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է: 

Չէ, բան չենք ակնարկում. ուղղակի Արզաքանցյանի ներկայիս կինն էլ է ռուսաստանցի միլիարդատերի, օլիգարխի նախկին կին եղել, գումարած՝ գեղարվեստական մարմնամարզության մասնագետ է: Մեր օլիգարխը չիմանա, որ միլիարդատիրոջ գեղարվեսական կնոջ նոր թափուր հաստիք է բացվել: 

Գործ չունես, ախպեր: Մանավանդ, որ մեր Նատալը մի գլուխ ավելի սիրուն է Իրինայից, պլյուս, արդեն քչից-շատից գլուխ է հանում Հայաստանի ներքաղաքական գործընթացներից, կուսակցական «դվիժենիներ» է անում: 

Բայց հետաքրքիր է, էլի, էդ ռուսաստանցի օլիգարխները «չերեզ» գեղարվեստական մարմնամարզություն են գտնում իրենց կյանքի կեսերին: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2385 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ