...

Մեր Tiko-Toko-ն

Մեր Tiko-Toko-ն

«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանն իր ֆեյսբուքյան էջում ասել է. «Առավոտ շուտ ստուգում եմ ֆեյսբուքյան իմ էջն ու տեսնում, որ մարդիկ, մեր համագումարից հետո, արձագանքում են տարբեր բամբասանքներ, որ խաղան իմ անվան հետ: Էդ հնարավոր չի: Հին ասացվածք կա՝ անունդ բարձր պահիր, որ արժանի մարդ դառնաս:

Թույլ չեմ տա ոչ մեկին խաղալ իմ անվան ու արժանապատվության հետ»:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե ինչու է Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքով լայվ մտնում: Իրեն ասեք, որ Տիկ-Տոկով եթեր մտնի: Նախ, որովհետև ինքը Տիկոն է, երկրորդ՝ իր արտաբերած ամեն մի նախադասություն ընտիր տիկտոկացու է: Ավելի շատ դիտում ու ֆոլովեր կունենա: Էս մի լայվում 8 րոպե խոսել է: Որ կտրտի, 10 վայրկյանների բաժանի, 48 սերիա է ստացվում:

Ամոթ բոլոր նրանց, ովքեր խաղում են նրա անվան ու արժանապատվության հետ: Գնացեք, ուրիշ խաղեր խաղացեք: Էս մարդը աճած, արդեն տեղ-տեղ հասած, տեղ հասած կադր է: Եվ մի սպասեք նման կադրից այն, ինչը նրան բնորոշ չէ: Կաղամբը ճզմելով՝ տոմատի հյութ չես ստանա: 

Այնպես որ, Տիգրան Արզաքանցյանը մեր քաղաքական դաշտի բումերանգն է. ոնց էլ շպրտես, հետ է գալու, դեմքիդ հագնի: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1535 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ