...

Մեր զենքը նրանք են, կամ էլ՝ նրանք

Մեր զենքը նրանք են, կամ էլ՝ նրանք

Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է:

Մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: 

Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել։ 

Այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը:

ՉԻ.- Իսկ եթե միջազգային հանրությունը չարձագանքի՞: Էն էլ՝ թիրախավորված: Այսինքն, հակառակորդը Հայաստանի կամ Արցախի դեմ ուժ է կիրառում, մենք այստեղ ասում ենք՝ միջազգային հանրություն, դե, մի բան արա, մի հատ պատասխան հակահարձակում սկսի: 

Մեզ թվում էր, թե երկրի անվտանգության թիվ մեկ երաշխիքը Զինված ուժերն են, բայց, չէ, պարզվում է՝ միջազգային հանրությունն է: Համենայնդեպս, այդպես է ստացվում Էդմոն Մարուքյանի գրածից: 

Երևի Սահմանադրությունն էլ փոխենք, ուրեմն: Գրենք. յուրաքանչյուր ոք պարտավոր է ծառայել միջազգային հանրությունում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   749 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ