...

Մի 200 հոգու էլ հետդ տար

Մի 200 հոգու էլ հետդ տար

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է. «Ընտրություն կլինի, թե չի լինի, ինձ շատ քիչ է հետաքրքրում, հնարավոր է՝ ես ընդհանրապես չմասնակցեմ ընտրություններին, հնարավոր է դուրս գամ քաղաքականությունից, որովհետև ինձ դուր չի գալիս այս ամեն ինչը: Որովհետև ոչ ընդդիմությունն է կարգին քայլ անում, ոչ իշխանությունն է կարողանում երկիրը ղեկավարել, մենք էլ քննադատելով դառնում ենք վատամարդ: Ես հաճույքով չեմ գալիս աշխատանքի: Հիմա մեծ հաճույքով դուրս կգամ քաղաքականությունից, որովհետև այստեղ մեծ հաշվով, քաղաքականություն չկա, կան անձնական շահեր, կորպորատիվ շահեր»:

«ՉԻ». Չգիտենք, թե որ պահից է Գևորգ Պետրոսյանը հիասթափվել քաղաքականությունից, բայց մի հատ ավելորդ բառ չի ասել: Ինչ ասել է, ճիշտ է ասել:

Նորմալ մարդը քաղաքական այս դաշտում կխելագարվի: Որովհետև ամեն օր թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը այնքան էշություններ են ասում և անում, որ ամենախոշոր գժանոցը կնախանձի:

Մենակ մի բան ենք խնդրում Գևորգ Պետրոսյանին. ի՞նչ կլինի՝ քաղաքականությունից դուրս գալուց մի 200 հոգու էլ հետդ տանես: Էդ իր կողմից ամենաազգանվեր գործը կլինի: Եթե պետք է, կարող ենք այդ 200 հոգու ցուցակն ուղարկել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1044 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ