...

Մի բառի պատճառով Հրայր Թովմասյանը մնաց ՍԴ նախագահ

Մի բառի պատճառով Հրայր Թովմասյանը մնաց ՍԴ նախագահ

Այսօր Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ մեկնաբանելով այս որոշումը, ասել է. «Ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել»:

«ՉԻ». Մի անեկդոտ կա. մեկը տուն է գալիս, կնոջն ասում. «Էսօր քիչ էր մնում մի հատ «Պորշե» ջիպ ունենային: Կինն ասում է. «Ո՞նց»: 

Տղամարդը պատասխանում է. «Բա, անցնում էի փողոցով, մի հատ «Պորշե» էր կանգնած: Մոտեցա, տիրոջն ասեցի. ապեր, էս մեքենան կտա՞ս ինձ: Ասաց՝ չէ: Որ ասեր՝ հա, «Պորշեն» մերն էր:

Մեր դեպքում նույն բանը տեղի ունեցավ: Ազգային Ժողովի իշխող խմբակցությունը Սահմանադրական Դատարանին հարցրեց՝ ձեր ղեկավարին չեք հանի՞: ՍԴ-ն էլ պատասխանեց՝ չէ, չենք հանի: Որ ասեին՝ հա, Հրայր Թովմասյանի լիազորություները կդադարեցվեին:
Ափսոս, բան չէր մնացել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5769 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ