...

Մի հատ համարդ գրի

Մի հատ համարդ գրի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր էջում գրել է. «Վարչապետ Փաշինյանին կոչ եմ արել նոյեմբերի 7-ին Վաշինգթոնում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների տեմպը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին»:

«ՉԻ». Էս էն անեկդոտն է, որ մարդը գալիս է տուն, տեսնում է մի տղամարդ է պառկած անկողնում, պահարանը բացում է, կնիկը ներսը թաքնված, ասում է. հազար եմ ասել, էս քո տեղը չի, այլ՝ սիրեկանիդ:

Հիմա Բլինքենին պետք է ասել. ախպեր ջան, քո կոչի հասցեատերը Փաշինյանը չի: Մեռավ խաղաղությանը տեմպ տալով. տարածքները տվեց, Արցախը թողեց, մեր սահմանները բացեց ադրբեջանցիների առջև, ուրիշ ի՞նչ անի, ո՞րը տա, ո՞րը թողնի:

Փաստորեն, ԱՄՆ-ի կարծիքով, հենց Հայաստանն է դանդաղեցնում խաղաղության գործընթացը, ոչ թե՝ Ադրբեջանը: Սա լուրջ դիվանագիտական ձեռքբերում է, որովհետև ասում էին, թե մեր իշխանությունները հանուն խաղաղության ամեն ինչի պատրաստ են: Հենա, ամերիկացիներն ասում են՝ պատրաստ չեն:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   336 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ