...

Զոռով սարքում են

Զոռով սարքում են

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կառավարության մամլո հաղորդագրությունում նշված է, որ Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

«ՉԻ». Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն ու Բլինքենը երկու անգամ են զրուցել: Մի հատ՝ հայերեն, մի հատ էլ՝ անգլերեն: Որովհետև կառավարության և ԱՄՆ-ի պետքարտուղարության տարածած հաղորդագրությունների բովանդակություններում էական տարբերություն կա:

Տարբերություններից հիմնականն այն է, որ ըստ ամերիկյան հաղորդագրության՝ «Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի և մյուս գործընկերների հաստատակամությունը՝ շարունակել Մոսկվային ու նրա կողմնակիցներին, ներառյալ՝ Լուկաշենկոյի ռեժիմին, պատասխանատվության դաշտ բերել Ուկրաինայի դեմ անհիմն պատերազմի համար»:

Այս հատվածը մեր տարբերակում չկա: Այնպիսի տպավորություն է, որ ամերիկացիները զոռով սարքում են Փաշինյանի գլխին: Կամ՝ Հայաստանի: Ռուսաստանին ցանկանում եք պատասխանատվության ենթարկել, ձեր գործն է, էս խեղճ մարդուն ինչի՞ եք դա ասում, Կրեմլի նյարդե՞րն եք սղոցում: 

Տեսակետ կա, որ սրանով ամերիկացիները Փաշինյանին զգուշացնում են, որ կողմնորոշվի, որոշի, թե ում հետ է: Էլ չգիտեն, որ մեզ վաղուց արդեն կողմնորոշել, պրծել են, մենք հիմա սեփական կետով եսիմ որ ապագա ենք գնում: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1324 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ