...

Մի սխալի պատճառով

Մի սխալի պատճառով

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանն «Իրավունքի» հետ զրույցում ասել է. «Փաստ է, որ մինչև պատերազմ սկսելը՝ օպերատիվ պլանավորումներ մշակելիս սխալ պլան է մշակվել: Եվ նմանատիպ պլանավորման դեպքում, իհարկե, մենք պարտություն պետք է կրեինք»:

«ՉԻ». Հա, հեչ, բան չասացինք: Իհարկե, սխալ պլանավորում է եղել: Նույնիսկ կարող ենք ասել, թե ինչն են սխալ պլանավորել:

Երբ արդեն պարզ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, մեզ մոտ պլան է մշակվել. «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Բայց մոռացել են ֆիքսել, թե խոսքը ում տարածքների մասին է: 

Դե, մերոնք էլ ստացել են այդ պլանը, չեն ջոկել, մտածել են, թե մեր տարածքների մասին է, ու դրանք հանձնել են: Մինչև մեր զինվորականներին տեղ են հասցրել, որ խոսքը հակառակորդի տարածքների մասին է, բանը բանից անցել է: Եվ իհարկե, պետք է պարտվեինք: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1474 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ