...

Իսկ քանի՞սն են գրել՝ բարև սիրուն պոնչո տղա

Իսկ քանի՞սն են գրել՝ բարև սիրուն պոնչո տղա

«Կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը խանգարել են նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ խափանել նրա պլանները։ Դեռ 15-20 օր առաջ նա նախատեսում էր իր կուսակցության հիմնադիր համագումարը հրավիրել, սակայն արտակարգ դրության ռեժիմն ու հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքը թույլ չտվեցին։ Այս ընթացքում արդեն մոտ 1700 մարդ՝ տարբեր ճանապարհներով, կապվել է նրա հետ և ցանկություն հայտնել՝ անդամագրվելու նրա կուսակցությանը, սակայն համագումարի օրն անգամ դեռ նշանակված չէ։ Մենք տեղեկացանք, որ Արթուր Վանեցյանն ընկերների հետ քննարկում է անգամ առցանց համագումար անցկացնելու տարբերակը, որ կուսակցության ձևավորումը շատ չուշանա»,-  գրում է «Հրապարակ» թերթը:

«ՉԻ». Իրականում Արթուր Վանեցյանը պետք է շնորհակալ լինի արտակարգ դրությունից ու կորոնավիրուսից, որ հետաձգում են կուսակցություն բացելու իր ստանձնած պարտավորությունները: Պետք է շնորհակալ լինի, որ հետաձգվում է նաև քաղաքական դաշտում խայտառակ լինելու ու ֆիասկո ապրելու անխուսափելի հեռանկարը: Ճիշտ այնպիսին, ինչպիսին ունեցավ մասնագիտական՝ ազգային անվտանգության ոլորտում:

Զավեշտալի է նաև 1700 հոգու մասին տեղեկատվությունը: Տեսնես ինչպես է պարզել, թե նրանցից քանիսն են ֆեյք, քանիսն են ուրիշ կուսակցությունների անդամագրված, քանիսն են ուրիշ պետությունների քաղաքացի, քանիսն են պարզապես պարապությունից գրել՝ barev sirun poncho txa և այլն:

Առայժմ հայտնի է միայն մեկ հոգի, որ համաձայնվել է խայտառակ լինել Վանեցյանի հետ՝ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման համար պաշտոնական կեղծիքի մեջ մեղադրվող Արսեն Բաբայանը: Այսինքն՝ մեկը, ով մինչև Վանեցյանը փորձի կուսակցություն բացել, կարող է հայտնվել ճաղերի հետևում: 

Այսինքն, եթե Վանեցյանը կարողանա կուսակցություն բացել, այն ամբողջապես կազմված է լինելու նախկին իշխանության երկրորդ և երրորդ էշելոնի գործիչներից: Մարդկանցից, ովքեր անվերապահ կատարել են նախկին ռեժիմի պարագլուխների հրահանգները և հիմա հայտնվել են խաղից դուրս վիճակում:  
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ