...

Մութ ու հպարտ

Մութ ու հպարտ

Այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ դահլիճում հոսանքը մի քանի վայրկյանով անջատվեց:

«Մեր երկրում անորակ է էլեկտրական հոսանքը, այս շենքում նույնպես, աշխատասենյակներում լույսերը թարթում են, ու ոչ մի անակնկալ չկա, որ հոսանքը գնում ա: Ինչքան պետք է ես հանձնարարական տամ, չի կարելի 10 տարի նույն բանի մասին անընդհատ հանձնարարական տալ»,- մթության մեջ բարկացավ Փաշինյանը՝ դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին:

«ՉԻ». Այստեղ ամենահետաքրքիրն այն է, թե 10 տարի առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ում և որտեղ է հանձնարարականներ տվել: Երևի ինչ-որ ստվերային պաշտոն է ունեցել: Ախր որ ասում էին, մի բան գիտեին, էլի:

Բայց ոչ թե 10, այլ 30 տարին պետք է նշեր: Էս հոսանքը որ սենց տատանվում է, անջատվում, էդ սաղ սկսվել է մթի ու ցրտի տարիներից: Սանոսյանն ի՞նչ մեղավոր է, սաղ նախկիններն են մեղավոր: Զարմանալի է, որ վարչապետը դա չի ընդգծել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   278 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ