...

Նամակ էլ կստանաս

Նամակ էլ կստանաս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսում անդրադառնալով նրան, որ դեռևս 2009-ին ինքը բանտից նամակ-ուղերձ է հղել Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ասել է. «Կյանքը տենց դաժան ու հետաքրքիր բան է, էն ժամանակ իմ մտքով կանցնե՞ր, որ գալու է մի օր, որ ինչպես ես եմ բանտից իրեն գրում, ինքն է բանտից ինձ գրելու»:

«ՉԻ». Վերջում պետք էր ոչ թե վերջակետ դնել, այլ՝ բազմակետ: Այսինքն՝ շարունակելի: 

Մեզանից ոչ մեկի մտքով, այդ թվում՝ Փաշինյանի, հիմա չի անցնում, որ դաժան կյանքի հորձանուտներում մի օր Սաակաշվիլին նորից ազատ կարձակվի, իսկ Նիկոլ Փաշինյանը... այ, այստեղ արդեն բազմակետը պարտադիր է: 

Մեր մտքի թելը բազմակետով կտրվեց, բայց դա ձեզանից ոչ մեկին չի խանգարում մտքով անցկացնել դաժան ու հետաքրքիր բաներ: 

Նամակ, նամակ, 

Նամակ էլ կստանաս...

ՎԱՐԿԱՆԻՇ

   301 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ