...

Նարդին մնաց

Նարդին մնաց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» և ծանոթացել հաստատության շահառուների առօրյային և խնդիրներին: Օրվա վերջում Անահիտ Մանասյանը ինտերնատի բնակիչներին նվիրել է շախմատ և սեղանի այլ խաղեր՝ հույս հայտնելով, որ դրանց շնորհիվ նրանց առօրյան էլ ավելի հետաքրքիր կդառնա:

«ՉԻ». Այսինքն, մինչև հիմա ինտերնատում շախմատ չի՞ եղել: Խանութներում դրանց գները սկսում են 1000 դրամից, մեկի մտքով չի՞ անցել այսքան տարիների ընթացքում ինտերնատի բնակիչներին շախմատ նվիրել: Մանավանդ, որ մենք էլ համարվում ենք շախմատի երկիր և տարածաշրջանի ամենաշախմատունակ ազգը:

Հետաքրքիր է իմանալ ինտերնատի բնակիչների առօրյան մինչև շախմատ և սեղանի այլ խաղեր նվիրելը: Ինչո՞վ են զբաղվել. երևի պատուհանից դուրս են նայել: 

Իսկ եթե ՄԻՊ-ը շախմատ է նվիրել, ուրեմն իմացել է, որ այնտեղ շախմատ չկա: Ու սեղանի այլ խաղեր: Պարզե՞լ է, թե ինչու չեն ունեցել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   272 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ