...

Չասենք՝ ով է ընկերդ

Չասենք՝ ով է ընկերդ

ԱԺ ՔՊ խմբակցության՝ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն Անահիտ Մանասյանն է, որը 2022-ի աշնանը նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Ըստ լրատվամիջոցների՝ նա Աննա Վարդապետյանի ընկերուհին է:

«ՉԻ». Մարդու իրավունքների պաշտպանը պետք է պաշտպանի ՀՀ ցանկացած քաղաքացու իրավունքները: Այդ թվում ֆիքսի մարդու հանդեպ իրավապահ համակարգի կողմից իրականացված ապօրինությունները, բռնությունները, հալածանքները: Իրավապահ համակարգի մի մասն էլ դատախազությունն է:

Շատ դժվար է պատկերացնել, թե ոնց է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հետո քննադատելու ՀՀ գլխավոր դատախազին, եթե վերջինիս աշխատանքում թերություններ, ապօրինություններ հայտնաբերի: Առավել ևս, եթե այդ դատախազի հետ մտերիմ հարաբերություններ ունի: 

Որ ուզում եք իմանալ, ՄԻՊ-ի պաշտոնում պետք է նշանակվի մի մարդ, որն ինչ-որ չափով ընդունելի է նաև ընդդիմության համար: Որին ճանաչում են, քիչ թե շատ ծանոթ են նրա գործունեությանը, կողմնակալ չեն համարում: Գլխավոր դատախազի ընկերուհուն ո՞վ է վստահելու: Գոնե էս ինստիտուտը հեռու պահեն քաղաքականությունից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   402 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ