...

Ծանր է տանում

Ծանր է տանում

ՄԻՊ Անահիտ Մանասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե տևական ժամանակ է, ինչ Երևանի բոլոր վարչական համայնքներում փակցվել են իր լուսանկարները՝ գրությամբ, թե փնտրվում է ՄԻՊ-ը, ասել է, որ լուսանկարների տարածումը և կոչերը կարող են պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ։

«ՉԻ». Փաստորեն, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ գնահատականները, որոնք չեն պարունակում հայհոյանք, սպառնալիք, վիրավորական արտահայտություններ, մեկ է, հանցագործություն են, եթե դրանցում քննադատություն կա: 

Մենք ուղղակի բացատրենք այս ՄԻՊ-ին, որ նման լուսանկարները և կոչերն ընդամենը նշանակում են, որ Անահիտ Մանասյանը գործ չի անում, չի երևում, վատ է աշխատում: Հիմա դա օբյեկտիվ գնահատական է, թե ոչ, այլ հարց է, բայց փաստ է, որ ՄԻՊ-ը պատկերացում չունի մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների մասին: 

Դրանցից մեկն էլ այն է, որ մարդը արտահայտվելու և կարծիք հայտնելու իրավունք ունի: Այդ թվում իրավունք ունի Անահիտ Մանասյանի գործունեության վերաբերյալ կարծիք հայտնել: Ջոկում ե՞ք, դրել, ՄԻՊ-ին իրավունք ենք բացատրում:

Իսկ իր արձագանքից տպավորություն է, որ փորձ և գիտելիքներ ձեռք է բերել Թուրքմենբաշու աշխատակազմում: 

Բա որ հանենք, այս ՄԻՊ-ին ցույց տանք, թե 2018-ին ներկայիս իշխանությունները ինչ լուսանկարներ ու կոչեր են արել. կստացվի, որ ռեցիդիվիստների խումբ է եղել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   360 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ