...

Նախագահը կուշտ է և ունի տանիք

Նախագահը կուշտ է և ունի տանիք

Նախագահականը հաղորդագրություն է տարածել Արմեն Սարգսյանի՝ Սաուդյան Արաբիա աշխատանքային այցի վերաբերյալ:

«Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի /Adel al-Jubeir/, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը»:

«ՉԻ». Հետաքրքիր մարդիկ են աշխատում նախագահականի լրատվականում, շատ կարևոր մանրամասներ չեն ներկայացրել: Մինչդեռ, ամենայն հավանականությամբ մեքենա, հյուրանոց ու սնունդ էլ տրամադրած կլինեն: Թե ինչու հաղորդագրության մեջ դա չի նշվում, անհասկանալի է:

Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են ոչ թե ամենաբարձր մակարդակով, այլ իր կարգավիճակին համապատասխան: Նախագահին չէր կարող դիմավորել արքայազն Սալմանի վարորդը կամ ինչ-որ մեկը, որի ձեռքին կլիներ թուղթ, որի վրա գրված կլիներ՝ Armen Sargsyan:

Մի խոսքով, եթե հաղորդագրություն եք տարածում ու ցանկանում ներկայացնել, թե ինչ լավ են ընդունել, մանրամասներ էլ ներկայացրեք, որ իմանանք՝ մեր նախագահը կուշտ է, տանիք ունի և Էլ-Ռիյադում ոտքով չի տեղաշարժվում:

Հ.Գ. Մեկ նկատառում ևս: Ինչ վերաբերում է ամենաբարձր կարգի ընդունելությանն ու հանդիպումներին, ապա Սաուդյան Արաբիայի ամենաբարձր պաշտոնյան թագավոր Սալման  Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդն է: Արմեն Սարգսյանը Էլ-Ռիյադում հանդիպել է այդ երկրի ընդամենը երկրորդ բարձրաստիճան պաշտոնյային՝ արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   621 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ