...

«Ների՛ր մայրիկը» ուժի մեջ է

«Ների՛ր մայրիկը» ուժի մեջ է

Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ասել է. «Առաջինը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ ստանձնում է քաղաքական վենդետայի պատասխանատվությունը: Երկրորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է կոնսենսուս -1, որով բոլորին հորդորում է միավորվել Նիկոլ Փաշինյանի շուրջ՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի»:

«ՉԻ». Մինչև բուն թեմային անդրադառնալը, մի բան ենք ցանկանում նշել. հիմա հատուկենտ մարդիկ կարող է հիշեն, որ երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայկական ժամանակի» լրագրող էր, մի հոդված էր գրել Մենուա Հարությունյանի մասին, որտեղ հետևյալ արտահայտությունը կար. «Ների՛ր մայրիկ սանրվածքով այս տղան...»: 

Մեր կարծիքով այդ որակումը առ այսօր ուժի մեջ է: Շատ դիպուկ էր Ն. Զոհրաբյանը գրել:

Ինչ վերաբերում է «Ների՛ր մայրիկ» սանրվածքով այդ տղայի մտքերին, եթե դրանք կարելի է, իհարկե, մտքեր համարել, ապա ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև 1999թ. հոկտեմբերի 27-ին է Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական պատասխանատվություն կրում, քանի որ այդ ժամանակ կոչ էր արել բոլորին համախմբվել երկրի ղեկավարի շուրջ:

Նույնկերպ Տեր-Պետրոսյանը քաղաքական պատասխանատվություն է կրում Սերժ Սարգսյանի հետ, ընդ որում՝ մի քանի անգամ, քանի որ ապրիլյան պատերազմի, մեկ էլ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի ժամանակ, էլի հայտարարել էր գործող իշխանություններին չհարվածելու, աջակցելու մասին: 

Հիմա դրանք վենդետա չէին, -1-եր չէին, այս մեկը՝ վենդետա է: Վստահեցնում ենք, որ եթե Առաջին նախագահը աշխարհի ամենահումանիստական հայտարարությունն էլ աներ, քոչարյանականները դա բոլոր դեպքերում վենդետայի կոչ կհամարեին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1754 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ