...

Ներսում՝ յագուար, դրսում՝ փիսո

Ներսում՝ յագուար, դրսում՝ փիսո

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «ՌԴ զինված ուժերը Ուկրաինայի տարածքում գործում են ծայրահեղ զգույշ՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար, իսկ Ուկրաինայի մահապարտ-ահաբեկչական ռեժիմը՝ անկանոն զինելով քաղաքացիական բնակչությանը, հետապնդում է 1 նպատակ. հնարավորինս մեծացնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը՝ հետագայում այս փաստը Ռուսաստանի դեմ օգտագործելու նպատակով»:

«ՉԻ». Եթե սա գրած լիներ որևէ պայմանական Վլադիմիր Սոլովյով, բան չէինք ասի. քարոզչական պատերազմում Ռուսաստանը հաճախ է Ուկրաինայի դեպքում օգտագործում բանդերյան, ահաբեկչական և այլ արտահայտությունները:

Բայց սա ասել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորը, այսինքն՝ պետություն ներկայացնող անձնավորությունը: Եվ ասել է մեկ այլ պետության մասին: 

Իսկ այսպես է ասում, քանի որ Արթուր Ղազինյանը, ինչպես սրա նման մտածողները, չգիտեն, չեն պատկերացնում, որ պետություն են ներկայացնում: Եթե նույնիսկ ընդդիմություն են: Չնայած՝ ի՞նչ մեղադրես, եթե սրանց շեֆը առավոտից երեկո երազում է Հայաստանի գուբերնատոր դառնալու մասին: Սրանք ավելի շատ են Պուտինի համապատասխան տեղի մասին մտածում, քան Պուտինը:

Թքած ունեն, որ նման որակումների պատճառով Հայաստանը միջազգային հարթակներում կարող է խնդիրներ ունենալ, որ Ուկրաինայում հայություն կա, որը կարող է տուժել, որ Հայաստանը կարող է «իզգոյ» պետություն ճանաչվել: Ի՞նչ պրոբլեմ ունեն. իրենք «յագուար» քաշող տղերք են, իրենք տարիներ շարունակ իրենց ֆինանսական հարցերը լուծել, պրծել են: 

Դրա փոխարեն խոսեք նրանից, թե հայ գերիների հարցով ԵԽԽՎ-ում ով ինչպես է քվեարկել:

Մի հատ պատկերացրեք, որ սրանք իշխանության են եկել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1819 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ