...

Նիգավանում լավ գիտեն՝ ով է «32-ամյա տղամարդը»

Նիգավանում լավ գիտեն՝ ով է «32-ամյա տղամարդը»

Ապարանում տեղի ունեցած սպանության դրդապատճառը մեքենայի ազդանշանն է, ենթադրվում է՝ իրար ճանապարհ չտալը։ Դրան հետևել է երեք ռաունդից բաղկացած «ռազբորկան»։ Առաջին երկու «ռազբորկաների» վայրը Ապարան քաղաքն է, իսկ վերջինը, որտեղ էլ սպանվել են երիտասարդները, Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքն է, որտեղ էլ 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իր ու ընկերոջ հետ վիճաբանող անձանց ուղղությամբ։ Նախաքննական մարմինը կրակողի ինքնությունը գաղտնի է պահում, այն բոլոր հաղորդագրություններում անցնում է որպես «32-ամյա տղամարդ», որը երեք երիտասարդի կյանք է խլել։ Հետո հանձնվել է։

«ՉԻ» տեղեկություններով՝ «32-ամյա տղամարդը» նիգավանցիների շրջանակում բավական հայտնի կերպար է։ Ժամանակին «Արմենիա» հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկումներին անընդհատ հնչում էր Ճվճվ Արոյի որդու անունը։ Այն արդեն հավաքական կերպար էր դարձել․ գրեթե ամեն շաբաթ Գագիկ Շամշյանը անդրադառնում էր նրա «քաջագործություններին»։ «Ճվճվ Արոյի տղա» արտահայտությունն ածական էր դարձել իրավապահ համակարգի ներկայացուցիչների շրջանում․ հենց մեկի վարքն ուզում էին պատկերավոր նկարագրել, այդ արտահայտությունն էին օգտագործում։ Հիմա այս «32-ամյա տղամարդու» մասին ասում են, որ նա էլ Նիգավանի «Ճվճվ Արոյի տղան է»։ Կարճ ասած՝ մշտապես աչքի է ընկել իր «ակտիվ պահվածքով»։ Այս ընտանիքը անասնաֆերմա ունի, այսինքն՝ սոցիալ-ֆինանսական ստատուսը թույլ է տվել, որ տղան իրեն «ասող» հռչակի։ Անասնաֆերման, ի դեպ, նախկինների ժամանակ են հետ գցել։ Նիգավանցիները դեռ հիշում են, թե ինչ հաշվեհարդար են տեսել գյուղացիներից մեկի հետ, որի կովը պատահաբար մտել է անասնաֆերմայի տարածք։ 

Հավելենք նաև, որ այսօրվանից Ապարանը ոստիկանության նոր պետ ունի։ Համայնքում ուժեղացված ծառայություն է իրականացվում, քանի որ վենդետայի մասին տեղեկությունները բավական ռեալ են։ Իրավապահ համակարգի օպերատիվ աշխատակիցները ևս տիրապետում են այդ ինֆորմացիային։

Գոհար Վեզիրյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7504 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ