...

Նիկոլ Փաշինյանը նույնպես կմասնակցի

Նիկոլ Փաշինյանը նույնպես կմասնակցի

Հայաստանում երեք տարվա դադարից հետո այս տարի կկազմակերպվի Ոչխարների խուզման փառատոնը։

Թեև փառատոնի կազմակերպմանը պաշտոնապես աջակցում է Զբոսաշրջության կոմիտեն, սակայն, մեր տեղեկությունների համաձայն, ոչ պաշտոնապես աջակցում են նաև Ոչխարների խուզման գործընթացի իրական շահառուները՝ ՊԵԿ-ը և ԴԱՀԿ-ն, իսկ հովանավորների թվում են արագաչափեր և տեսախցիկներ սպասարկող կառույցները, ճանապարհային ոստիկանության «պլյոնկա պոկող» ստորաբաժանումները, առողջապահության նախարարության՝ բաց սրճարաններում ծխելու և սեղանին աղ դնելու համար տուգանք սահմանելու նախաձեռնության հեղինակները և այլն։ 

Տեղեկություններ կան նաև, որ Ոչխարների խուզման փառատոնին ներկա կգտնվի նաև անձամբ վարչապետ Փաշինյանը, իսկ մրցույթի հաղթողները բարձր պաշտոններ կստանան ոստիկանության պարեկային ծառայության համակարգում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3924 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ