...

Նիկոլական «պատարագներին» մասնակցելու վարձը

Նիկոլական «պատարագներին» մասնակցելու վարձը

Դիլիջանի համայնքապետարանը որոշել է դատական կարգով միակողմանիորեն լուծել Ռուբեն Վարդանյանի ընկերությունների հետ կնքված պայմանագրերը (որոնց ժամկետներն, ի դեպ, ավարտվում են 2030-ին)՝ այն պատճառաբանությամբ, որ այդ ընկերությունները խախտել են իրենց ստանձնած պարտավորությունները։

«ՉԻ»․ Ըստ երևույթին Դիլիջանի արու համայնքապետը, որն առվույտի փոխարեն պատահաբար կանեփի տերևներ կերած այծի կայտառությամբ պարտադիր մասնակցում է «նիկոլական պատարագներին», մտածել է՝ ճիշտ ժամանակն է, որ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ունեցվածքից մի բան էլ ինքը կճմտի։ Բայց չի բացառվում նաև երկրորդ տարբերակը, այն է՝ արու համայնքապետն այդ քայլին դիմել է բացառապես հայրենասիրական մղումներով։ Գուցե մտածել է, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին կդատապարտի ցմահ ազատազրկման՝ ունեցվածքի բռնագրավմամբ, Նիկոլ Փաշինյանն էլ «արագի մեջ» կկատարի Ադրբեջանի պահանջը, այսինքն՝ Ռուբեն Վարդանյանի ունեցվածքն աճուրդով կվաճառի և ողջ հասույթը կուղարկի Բաքու, հետևաբար՝ դրանից խուսափելու համար պետք է օր առաջ չանթել նրա ունեցվածքը։

Ինչևէ։ Մեծ հավանականությամբ՝ առաջիկայում նույն ճակատագրին կարժանանա նաև Տաթևի ճոպանուղին, որովհետև այնտեղ նույնպես ստանձնած պարտավորությունների խախտման դրվագներ կան։ Օրինակ՝ մառախլապատ օրերին ճոպանուղուց ոչ մի հրաշալի տեսարան էլ չի բացվում, իսկ դա սպառողների իրավունքների կոպտագույն խախտում է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   80 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ