...

Թաթարլամիշ

Թաթարլամիշ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը Թաթարստան դարձնելու իր պլանն ուժի մե՞ջ է, ասել է. «Դա իմ պլանը չի եղել։ Այդ պլանն իրականացնում են ուրիշ մարդիկ, որոնք ուզում են ամեն ձևով վարկաբեկել ինձ։ Ես ասել եմ՝ մենք ունենք չորս սցենարներ, այդ սցենարների տարբերակների մասին եմ խոսել։ Եվ երեք սցենարն այն է, որ... կամ Փաշինյանը, որը ցավոք սրտի իշխանություն է և առանց հասկանալու անում էր և անում է այնպես, որը բերելու է շատ ցավալի տարբերակների, որից մեկը կարող է լինել, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի մի մաս, որն ինձ համար ընդունելի չէ։ Բայց եթե դա լինելու է, մենք որպես մարդ, որոնք պատասխանատու են ոչ միայն իրենց համար, այլ ազգի համար, պետք է անենք ամեն ինչ, որ դա դառնա ամենացածր գինը»:

«ՉԻ». Ռուբեն Վարդանյանին խորհուրդ կտանք մի հատ ծանոթանալ ՀՀ Սահմանադրությանը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը անկախ, ինքնիշխան երկիր է, և այդ կետը փոփոխման ենթակա չէ: 

Գիտենք, որ շատերն են դեռ 1990-ականներից երազել Հայաստանը տեսնել Ռուսաստանի կազմում, շատերին է տանջում Սահմանադրության այդ չփոփոխվող կետը, բայց ապարդյուն երազանքներ են: 

Եթե որևէ մեկն ընդունում է, որ ծայրահեղ դեպքում Հայաստանը կարող է Թաթարստանի պես մի տարածք լինել, նշանակում է՝ նրա համար անկախությունը այնքան էլ բարձրագույն արժեք չէ, այն կարող է սակարկությունների առարկա լինել, ինչ-որ ցածր գների դիմաց կարելի է զիջել: 

Նշանակում է՝ ասել եք: Ոնց եք ասել, ինչ առոգանությամբ, կապ չունի: 

Չնայած, սրանց ի՞նչ կա. ԺԵԿ-ի տեղեկանքով պատրաստ են մի օր սրա կազմում լինել, մի օր նրա...

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   324 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ