...

Նոր հաղթանակ, նոր կորուստներ

Նոր հաղթանակ, նոր կորուստներ

Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը, Շուշիի ազատագրման օրվա խորհուրդն ու Շուշիի ներկայիս կորուստը համեմատել է 1945 թվականին Բեռլինի գրավման հետ. «Գորբաչովի ռեֆորմներից հետո Բեռլինն էլ անցավ այլ դաշտ, 2-րդ համաշխարհայինի բազմաթիվ ձեռքբերումներ և այդ ամեն ինչը գնաց պատմության գիրկը, ի՞նչ է, Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է Բեռլինի ազատագրումից և Մայիսի 9-ից»:

«ՉԻ». Հա, հեչ, բան չասեցինք: Մենք չպիտի հրաժարվենք Շուշիի ազատագրումը նշելուց, բայց ինչո՞ւ միայն Շուշիի: Պետք է տոնախմբություններով և փուչիկներով հիշենք ոչ միայն Քարվաճառի, Լաչինի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի ազատագրումները, այլ նաև Ավարայրի, Խանասորի, Նվարսակի ու էլի հարյուրավոր ազատագրումներ:

Ու կապ չունի, ազատագրված այդ տարածքներն այսօր մերն են, թե՝ ոչ, կարևորը կայֆն է, որ ստանալու ենք: Չէ՞ որ մենք պատմական, բայց միաժամանակ բարոյական հաղթանակներ տոնելու աշխարհի չեմպիոնն ենք: Ու ինչքան նման հաղթանակները շատանում են, այդքան մեր տարածքները նվազում են: Պետք է տեմպը չթուլացնել:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1037 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ