...

Կտաս, չեմ տա, կտաս, չեմ տա

Կտաս, չեմ տա, կտաս, չեմ տա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ որևէ կերպ կետ լինի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ասել է. «Չեմ կարծում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ պետք է որևիցե նման հիշատակում լինի. դա նախևառաջ կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել, և երկրորդը՝ Հայաստանը երբևիցե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել և տարածքների մասին շեշտումը միայն կբարդացնի, միգուցե նաև առոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը: Նման բան պետք չէ անել»:

«ՉԻ». Այդպես էլ է պատահում: Սկզբից դու հայտարարում ես, որ Արցախը Հայաստան է ու վերջ, իշխանություն ես վերցնում, հետո գալիս է այդ վերջը, ու դու հայտարարում ես, որ Արցախը Հայաստան չէ ու վերջ:

Պատկերացնո՞ւմ եք, հիմա հասել ենք նրան, որ խորհրդարանում Արցախի ու Հայաստանի պաշտոնյաները վիճում են Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչել-չճանաչելու շուրջ: Ալիևն այնտեղ հեռվում մի տեղ կանգնած, հանգիստ ծխում է: Ավտոմատ ռեժիմով իր հարցերն այստեղ լուծվում են:

Հետաքրքիրն այն է, որ Դավիթ Բաբայանը մինչև այս հայտարարությունները հանդիպել է խորհրդարանի ղեկավարների հետ, ու փոխանակ համակարգեն իրենց գործողությունները, հրապարակային խոսքերը, դուրս են գալիս, իրար հակառակ մտքեր են հայտնում: Փայլուն դիվանագիտական աշխատանք է: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   664 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ