...

Նոյեմբերյանում տարհանման մասին լուրերը կեղծ են

Նոյեմբերյանում տարհանման մասին լուրերը կեղծ են

Վերջին մի քանի ժամվա մեջ սոցիալական ցանցերում սկսեցին տեղեկություններ շրջանառել, թե իբր Նոյեմբարյանի որոշ գյուղերում բնակչության տարհանման աշխատանքներ են սկսել։ Լուրն այնքան արագ տարածվեց, որ որոշ մարդիկ անգամ սկսեցին ստեղծագործել, թե խոսել են իրենց ազգականների հետ, որոնք հաստատել են լուրերը։ 

Քիչ առաջ քախտեխնոլոգ Կարեն Քոչորյանը ֆեյսբուքում գրառում կատարեց՝ նշելով, որ խոսել է Նոյեմբերյանի համայնքապետի հետ: «Ոչ մի տարհանում չկա։ Սուտ ինֆորմացիա մի տարածեք»,- գրել էր նա։ Մեզ հետ զրույցում էլ Կարեն Քոչարյանը նշեց, որ քաղաքապետը վերահաստատել է, որ համայնքում որևէ տագնապային իրավիճակ չկա, որևէ տարհանման գործընթաց չի սկսվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա։

Բացառված չէ, որ նման լուրերի համար առիթ են հանդիսացել Հայաստանի այդ հատվածում նաև հակառակորդի զորքերի կուտակումները։ Սակայն այդ կուտակումները ոչ թե երեկ կամ այսօր են գրանցվել, այլ արդեն մեկ շաբաթից ավել է, որ հակառակորդն այդ ուղղությամբ զորքեր է կուտակել։ 

Այն, որ իրավիճակը հանգիստ է, և գյուղերում տարհանման հրահանգ տրված չէ, մեզ հետ զրույցում հաստատեցին Ոսկեվան և Ոսկեպար գյուղերում ապրող որոշ բնակիչներ։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   671 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ