...

Ո՞վ առաջինը 7 շրջանները որակեց «օկուպացված»

Ո՞վ առաջինը 7 շրջանները որակեց «օկուպացված»

«Սիվիլնեթի» խմբագիր Կարեն Հարությունյանը գրել է. «Նայում եմ հայաստանյան ու արցախյան որոշ գործիչների հայտարարությունները, որոնք հետահայաց դարձել են քաղաքական «վանգաներ» ու մեղադրանքներ են հնչեցնում, թե ինչու չգնացիք կարգավորման, ինչու չկանխեցիք աղետը և այլն։ 

Սրանցից որոշներն էլ, որ տասնամյակներով ոչմիթիզական փեշակով աշխատավարձ են ստացել, հիմա հանկարծ դարձել են մոլի խաղաղարար ու անգամ 97-ի կարգավորման կողմնակից։ Իհարկե, նրանք Արցախի ներքին կյանքին չեն անդրադառնում։ Ասելիք չունեն կամ աշխատավարձ են ստանում։ Տուն պահող տղերք են։ 

Հանգի՛ստ, պարոնայք։ Մենք կթերթենք արխիվները ու ձեզ կհիշեցնենք, թե ինչ էիք դուք խոսում նախկինում։ 
Եվ ամեն ինչ իր տեղը կընկնի»։

«ՉԻ». Սա շատ ողջունելի նախաձեռնություն է: Կամ՝ գաղափար: Երկու կողմով ձեռք ենք... թու, էս ինչ ենք ասում. երկու ձեռքով կողմ ենք:

Թե չէ այդ գործը լրիվ մեզ վրա էր մնացել. անընդհատ մեր արխիվներն էինք փորփրում, որ հիշեցնենք ներկայումս արժանապատիվ խաղաղության մասին ճամարտակող, իսկ ընդամենը 12 ամիս և 20 տարի առաջ՝ ոչմիզթիզական փեշակից մի թիզ անգամ հետ չնահանջողների գործունեությունը:

Օրինակ՝ վերջերս հանկարծ իր մասին հիշեցրեց Վարդան Օսկանյանը, որը մի ամբողջ լավաշ էր հրապարակել՝ 2020-ի պարտության հիմքերը հասցնելով մինչև Լևոն Տեր-Պետրոսյան: Նույն բանը, ինչ՝ Նիկոլ Փաշինյանն է անում՝ ի դեպ: Ասել էր. «1997-ին Մինսկի խումբը մեզ առաջարկեց իրար հաջորդող երկու փաստաթուղթ, որոնք ամբողջությամբ արտացոլում էին Լևոն Տեր-Պետրոսյանի տրամաբանությունը։ Առաջինը «փաթեթայինն» էր, որով Լեռնային Ղարաբաղին տրվում էր բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Այն անմիջապես մերժվեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կողմից»: Նայեք էլի, Օսկանյանի ասածով ստացվել է, որ Տեր-Պետրոսյանը մերժել էր մի փաստաթուղթ, չնայած այն ամբողջությամբ արտացոլում էր իր տրամաբանությունը: Էսքանը՝ Օսկանյանի լավաշի որակի մասին: 

Դրա համար, մեր հարգարժան գործընկերներին առաջարկում ենք սկսել Օսկանյանից: Թող հիշեցնեն, թե ինչպես էր ասում. 100 տարի էլ փակ սահմաններով կզարգանանք: Հիշեցնեն, թե ինչպես դարձավ առաջին պաշտոնյան, որը հրապարակավ ու պաշտոնապես ԼՂԻՄ-ի շուրջ անվտանգության գոտի համարվող 7 շրջանները հայտարարեց «օկուպացված»: Հիշեցրեք, հերթով, շարքով: Սպասում ենք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   656 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ