...

Ո՞ւր է էմոցիան, ո՞ւր է էքսպրեսիան

Ո՞ւր է էմոցիան, ո՞ւր է էքսպրեսիան

ՀՀ Գլխավոր դատախազությունը անդրադարձել է ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությանը և միջնորդել՝ կալանք դնել նրանց գույքերի վրա, որը բավարարվել է։

Այս առթիվ Ռուզաննա Խաչատրյանը գրել է. «Մի րոպե մի բան ասեմ:

Իմ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի անունով որևէ անշարժ գույք կալանավորված չէ, որովհետև իմ անունով անշարժ գույք գոյություն չունի»:

«ՉԻ». Էէէ՜: Ո՞ւր է: Ո՞ւր է էմոցիան: Ո՞ւր է էքսպրեսիան: Բա այսպե՞ս են պատասխանում դատախազությանը: Մի քիչ գեղարվեստական է պետք մոտենալ խնդրին: Օրինակ՝ մեջբերում անել գերմանացի հայտնի բանաստեղծի «Ֆաուստից», էն որ Ռուզաննա Խաչատրյանը շատ է սիրում:

Ինչքա՜ն ավելի գեղեցիկ ու էֆեկտիվ կլիներ, եթե անշարժ գույքի մասին հավայի ստատուսի փոխարեն այս տողերը գրվեին.

«Դու, ի վերջո այն ես, ինչ կաս, 
Թեկուզ գլխիդ կեղծամ դնես բազմագանգուր, 
Կամ հասակդ բազմապատկես, դարձյալ կզգաս, 
Որ նույնն ես դու. մի տանջվիր զուր»:

Կամ էլ այս տողերը.
«Սա ձեր աշխարհն է: Եվ սա է աշխարհը:
Դեռ պարզ չէ, թե ինչու
Ձեր կրծքավանդակը մաշվել է կարոտից,
Եվ դա ցավեցնում է ձեր սիրտը
Եվ դու գոհ չե՞ս այս կյանքից»:

Դատախազությունը, ասենք ձեզ, ամոթից կպայթեր, որ կարդար այս տողերը: Բա որ էն ֆրանսիացի ֆանտաստ գրողից մեջբերումներ աներ: Նախաքննությունը կտապալվեր: Ափսոս: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2766 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ