...

Օ, յա, յա, դաս իս ֆանտաստիշ

Օ, յա, յա, դաս իս ֆանտաստիշ

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժողովուրդը և հատկապես ես «հիացած» ենք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստեղծագործելու ձեր ֆանտաստիկ ունակություններով, և թերևս համեմատելի եք ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնի հետ: Իսկ ոմանք էլ՝ հատկապես դատախազներ, դատավորներ, իրավագետներ, փաստաբաններ, գտնում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իմ ընտանիքի դեմ ձեր հայտարարությունները ավելի շատ պոետիկ են և իրենց նրբերանգներով հիշեցնում են գերմանացի հանճարեղ պոետ Վ. Գյոթեին»:

«ՉԻ». Դե, էնպես չի, որ մենակ դուք եք շոկի մեջ: Մենք էլ ենք խորը շոկի մեջ: Որովհետև մեր մտքով անգամ չէր անցնի, որ Ռուզաննա Խաչատրյանն այս աստիճան կյանք տեսած ու կարդացած մարդ է:

Եթե մարդը ծանոթ է Գանդոնին ու Գյոթեին, առնչվել է նրանց ստեղծագործություններին, ապա դա խոսում է նրա բարձր գրական և էսթետիկական ճաշակի մասին: 

Միայն թե չմտածեք, թե տիկին Խաչատրյանը վիրավորական «նամյոկներ» է արել: Երկու տարի առաջ Ուկրաինայում մեկը Մայստրուկ քաղաքի ղեկավարին «Գանդոն» էր անվանել, առաջին ատյանի դատարանը այդ մարդուն տուգանել էր, բայց հետո վերաքննիչը նրան արդարացրեց, որովհետև մարդը հայտարարեց, որ քաղաքապետին ընդամենը համեմատել է ֆրանսիացի գրողի հետ: 

Այնպես որ, առաջիկայում այս ֆրանսիացի գրողը հաճախակի է հիշատակվելու մեր քաղաքական մշակույթում: Ռուզաննա Խաչատրյանը մի «լեվել» բարձրացրեց հայկական մշակույթը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3536 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ