...

Ոչ լեգիտիմ ժողովուրդը

Ոչ լեգիտիմ ժողովուրդը

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասել է. «Այն, ինչ արվում է իշխանության եկած խմբի կողմից (ես սկզբունքորեն չեմ անվանում քաղաքական ուժ), ավելի շատ նմանվում է քայքայիչ աղանդների գործունեությանը: Այդ դեպքում ես պետք է հստակ ասեմ՝ այս ԱԺ-ն, այս Կառավարությունը, այս վարչապետը լեգիտիմ չեն»:

«ՉԻ». Ցանկանում ենք հիշեցնել, որ Մարդու իրավունքների պաշտպան է եղել, իրավապաշտպան է համարվում: 

Այսինքն, որ ԺԵԿ-ի տեղեկանքով իշխանություն էին զավթում, դա Լարիսա Ալավերդյանը համարում էր օրինական, որ Արցախի սահմանները դատարկելով, զորք էին Երևան բերում ու ժողովրդին գնդակահարելով, իշխանություն պահում, դա էլ էր համարում նորմալ: 

Երբեք, վստահեցնում ենք ձեզ, երբեք այս տիկինը մատը մատը չի տվել, երբ Հայաստանում հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, երբ մեկուսարաններում մարդկանց խոշտանգումների էին ենթարկում: Որովհետև իր ստամոքսը դրանից չէր լցվելու: Նա ՄԻՊ էր նշանակվել ոչ թե խոսելու, այլ՝ լռելու համար: 

Այնպես որ, պետք չէ զարմանալ, որ այս տիկինը անթաքույց ատելությամբ է լցված ժողովրդի հանդեպ: Չէ՞ որ այդ ժողովրդի հետ երբեք կապ չի ունեցել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1907 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ