...

Ողջամտության ազդակ Ամերիկայից

Ողջամտության ազդակ Ամերիկայից

ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Յետ-պատերազմեան իրականութիւնները բարդ մարտահրաւէրներու առջև դրած են ոչ միայն Հայաստանը և Արցախը, այլ` ամբողջ հայ ազգը: 

Վերջին երկու տարիներու իրադարձութիւնները ցոյց կու տան, որ վարչապետ Նիկոլ Փաշինեան, իշխող վերնախաւը և քաղաքական այլ ուժեր ձախողած են այս պայմաններուն մէջ հայրենիքի շահերը ամէն բանէ վեր դասելու առաքելութեան մէջ, բան մը` որ հրամայական քայլ մը պէտք է ըլլար արդի հայոց պատմութեան մէջ մեր կրած մեծագոյն կորուստներէն ետք: Ընդհակառակը, կողմերը ամէն առիթով ցոյց տուած են, թէ քաղաքական կամքը և լրջախոհութիւնը չունին երկրին քաղաքացիները համախմբելու համար:

Ժամանակը հասած է, որ վարչապետը, իր կառավարութիւնը և քաղաքական ուժերը մէկ կողմ դնեն իրենց անմիջական և հիմնական տարակարծութիւնները»:

«ՉԻ». Նույնիսկ մարդու հավատը չի գալիս, որ դաշնակներն ունակ են նման հայտարարության: Առաջին անգամ ենք տեսնում, որ իրերն իրենց անուններով կոչեն: Առանց պաթոսի, ճոռոմ արտահայտությունների: 

Ընդ որում, շեշտում են, որ ներկայիս քաղաքական դաշտը՝ հանձինս իշխանության և ընդդիմության, աղբանոցի է վերածվել, որտեղ կողմերը, իշխանության համար կռիվ տալով, մի կողմ են դրել Հայաստանի ու Արցախի գլխին սպառնացող մարտահրավերները:

Ու ճիշտ է ասված, որ իշխանությունն ու ընդդիմությունը ձախողել են իրենց գործունեության մեջ: 

Չգիտենք, արդյոք ձախողակ ու բացառապես այսրոպեական շահերի ետևից ընկած ուժերի շարքում ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն նկատի ունի՞ նաև այստեղի Դաշնակցությանը: Եթե ոչ՝ նրանց էլ պետք է նշել: 

Բոլոր դեպքերում, այս հայտարարությունը կարելի է դրական ազդակ համարել, հազարից մի անգամ սթափություն և լրջություն կա այնտեղ: Մնում է, որ այս հայտարարությանը հետևեն կոնկրետ քայլեր՝ իրենց մասով Հայաստանի քաղաքական դաշտը առողջացնելու ուղղությամբ: Մեր ակնարկը ակնհայտ է, թե ինչի մասին է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4682 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ