...

Օրհնվի էն ակցիան, որ...

Օրհնվի էն ակցիան, որ...

Այսօր՝ նախօրոք հայտարարված ինքնաբուխ ակցիայի ժամանակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ ակցիայի մասնակիցները շարժվելու են Եվրամիության գրասենյակ:

«Ուզում ենք պարզել, թե ԵՄ-ն հասկացե՞լ է, որ իրե՞ն էլ էին կուտ տալիս, թե ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս:

Ուզում ենք ճշտել, թե ԵՄ-ն անելիք չունի՞ Բաքվում պահվող ռազմագերիների մասով, որևէ սանկցիա չի՞ կիրառելու Ադրբեջանի հանդեպ»:

«ՉԻ». Չտեսնված տրամաբանություն է: Բաքվում պահվող ռազմագերիների հարազատները գնում են Ռուսաստանի դեսպանատան առջև ակցիա են անում, հարցնում՝ Ռուսաստանը անելիք չունի՞ ռազմագերիների մասով, մանավանդ, որ մեր զինվորները Արցախում գերեվարվել են ռուսների պատասխանատվության գոտում, այսինքն՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը գերիների մասով որոշակի պատասխանատվություն է կրում:

Հիմա պարզվում է, որ քոչարյանական ընդդիմությունն էլ է մտահոգված գերիների համար: Բայց դրա համար որոշել է հաշիվ պահանջել... Եվրամիությունից: 

Նորից. գերիների հարազատները Ռուսաստանից են բողոքում, ընդդիմությունը՝ Եվրամիությունից: Այսինքն՝ այս տրամաբանությամբ կարող են գերիների մասով պահանջներ ներկայացնել նաև Բրազիլիայի դեսպանատանը, ՖԻՖԱ-ի գրասենյակին, ՅՈւՆԵՍԿՕ-ին, Ամերիկյան կինեմատոգրաֆիստների ակադեմիային: Բոլորին մեղադրանքներ կներկայացնեն, բացի՝ Ռուսաստանից: Դե, չասենք, էլի, թե ոնց է այդպես ստացվում:

Արամ Վարդևանյանին խնդրենք. որ հասնեք Եվրամիության գրասենյակ, ձեռքի հետ ճշտեք՝ ԵՄ-ն անելիք չունի՞ Բաքվին մատակարարվող զենքի ու սպառազինությունների հարցով: 

Հա, մեկ էլ. հայտարարեք, որ ԵՄ-ի մոտ ակցիան էլ ինքնաբուխ է լինելու: Հանկարծ չմտածեն, որ կողքից ձեզ բզել են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2649 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ