...

Սահմանադրական դատարանը վճռել է

Սահմանադրական դատարանը վճռել է

2021 թվականի սեպտեմբերի 23-ին սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու: Մայիսի 6-ին Սահմանադրական դատարանը հրապարակելու է այդ որոշումը։ Ընդդիմադիրները, նրանց սպասարկող մամուլը, դատական համակարգի անանուն աղբյուրները հավաստիացնում են, որ մինչև մայիսի 6-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տալու, քանի որ Սահմանադրական դատարանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեմ որոշում է կայացնելու։ 

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի որոշումն այլևս կայացել է, և այն լինելու է ոչ թե ընդդեմ, այլ հօգուտ Գագիկ Ջհանգիրյանի։ Ասել է թե՝ տարիքային ցենզը չի դառնալու խոչընդոտ ԲԴԽ նախագահի լիազորությունների կատարման համար։ Թե ինչպե՞ս է Սահմանադրական դատարանը փաստարկելու այդ որոշումը, պարզ կդառնա մայիսի 6-ին։ Հավելենք, որ այս որոշումը սառը ցնցուղի էֆեկտ է ապահովելու այն պարզ պատճառով, որ բոլորը միաբերան պնդում ու վստահեցնում են, թե ՍԴ-ի որոշումն ընդդեմ Ջհանգիրյանի է լինելու։ Մինչդեռ ճիշտ հակառակն է արձանագրվելու՝ ըստ էության վերջնականապես լեգիտիմացնելով Ջհանգիրյանի ներկայությունը ԲԴԽ-ում։   

Գոհար Վեզիրյան 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   7414 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ