...

Թիթեռնիկների ինադու

Թիթեռնիկների ինադու

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել է, որ այսօր պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնելու: 

«Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին։

Այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք. անելիք շատ կա»:

«ՉԻ». Սա, այսինքն՝ Արամ Վարդևանյանի հայտարարությունը, պետք է տանել խորհրդարան, ցույց տալ խմբակցությունից խմբակցություն թռչկոտող, խմբակցություններին քցող, խմբակցություններից թռնող պատգամավորներին: Երեք խմբակցություն են, երեքում էլ դրանցից կան: 

Որովհետև Արամ Վարդևանյանը քաղաքական քայլ է արել: Դրա մեջ կա սկզբունքայնություն, ինչ-որ կարմիր գծեր կան, որոնք մարդը չի ցանկանում հատել: Կապ չունի՝ ինքը ում համակիրն է, ով է, ինչ է: Սա քաղաքական գործչի վարքագիծ է, ինչը գնահատելի է:

Հետաքրքիր է, էս որ գրում ենք, ձեր մտքով ո՞վ առաջինը եկավ, ճիշտն ասեք: Աննա Գրիգորյա՞նը: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   393 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ