...

Ոտքի՜...

Ոտքի՜...

ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական Կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ոտքի՜ ժողովուրդ մեր կռիւը նոր կը սկսի, Ոտքի՜ մեր գերիներու իրավիճակին տէրութիւն ընելու, Ոտքի՜ ժամանակն է աղմուկ բարձրացնելու, Ոտքի՜ Արցախի և Արցախցու շունչ տալու, Ոտքի՜ ի զօրակցութիւն հայկական բանակին: Ոտքի՜ ի պատիւ մեր նորագոյն նահատակներուն: Ոտքի՜ զէնքը ձեռին սահմանի վրայ կանգնելու: Ոտքի՜ գրիչը ձեռին բողոքելու: Ոտքի՜ դէպի արդարութիւն, Ոտքի՝ դէպի Հայրենիքի հզօրացում: Ոտքի՜ դէպի համախմբում ու միասնականութիւն:

Ոտքի՜ դէպի յարատև պայքար, Ոտքի՜ դէպի յաղթանակ»:

«ՉԻ». Դուք չգիտեք՝ հետո ինչ է եղել: Այս հայտարարությունը կարդացել են Գլենդեյլի «Ալեքս» թատրոնում: Հումոր չենք անում, իսկականից այնտեղ են հավաքվել: Ինչի՞ թատրոնում. դե, դուք գիտեք, որ ՀՅԴ-ն թատերական բեմադրությունների մեծ սիրահար է: Ուրիշ որտե՞ղ պետք է այս բոցաշունչ խոսքը բեմադրեին:

Իսկ հետո, երբ տեքստը կարդացել են, բոլոր դաշնակները միահամուռ ոտքի են կանգնել: Կոնֆերանսյեն հայտնել է, որ թատրոնն ավարտված է, դրա համար էլ ոտքի են կանգնել ու գնացել Գլենդեյլի փաբերում ազգափրկիչ գործունեությունը շարունակելու:

Ապրեք, սուրբ գործ եք անում այդտեղ: Միայն թե թախանձագին խորհուրդ. մի քիչ զգույշ եղեք, էս քանի ամիս է, Գլենդեյլի փաբերում ուրիշ ազգափրկիչներ էլ են շրջագայում՝ ծուռ մտքերով, բևեռացված հայացքներով. աշխատեք նրանց ռաստ չգալ, առնվազն 5 մետր դիստանցիա պահեք, թե չէ Լոսի ոստիկանությունը՝ Հայաստանի ոստիկանության պես, սաղ բան ու գործը թողած, ձեր հակընդդեմ հայցերով պիտի զբաղվի:

Հ.Գ.-1. Փաստորեն, ՀՅԴ-ն ոչ միայն Հայաստանն է բաժանել Արևմտյանի և Արևելյանի, այլ նաև Միացյալ Նահանգները: 

Հ.Գ.-2. Ոտքի՜ զէնքը ձեռին սահմանի վրայ կանգնելու. նարինջ լինենք, թե սա ամենահզոր կոչը չէ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1229 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ