...

Ո՞վ քեզ խաբեց, Նիկոլ ջան, ո՞վ համոզեց, Նիկոլ ջան

Ո՞վ քեզ խաբեց, Նիկոլ ջան, ո՞վ համոզեց, Նիկոլ ջան

«2020-ին շրջանները հանձնելու և խաղաղ կարգավորման ճանապարհով չենք գնացել, էն ժամանակ ո՞վ ո՞ւմ կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով պետք է գնալ պայմաններում, երբ որ մենք գիտեինք, որ մենք ունենք ուժեղ բանակ, հուսալի դաշնակիցներ», Նիկոլ Փաշինյան, 10.01.2023:

«Ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք։ Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը», Լևոն Տեր-Պետրոսյան, 01.11.1997:

«Դժբախտաբար, այս վիճակը հավերժ չի կարող շարունակվել։ Նախ, ստիպված եմ կրկնել, որ Ռուսաստանը երբեք չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, թեկուզ միայն այն պատճառով, որ իր կազմում ունի մոտ քսան Ղարաբաղ։ Ես չեմ բացառում, այլև ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման և նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, և այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը», Լևոն Տեր-Պետրոսյան, 08.01.1998:

«Բայց ուրիշ ի՞նչ աներ Ռուսաստանը, եթե Հայաստանը անմիտ քարի նման ընկած է Հարավի ու Հյուսիսի, Արևմուտքի ու Արևելքի ճանապարհին: Ի՞նչ է լինում պարտիզպանի շան կամ դեզի վրա նստած շան հետ, որը ոչ ինքն է ուտում, ոչ էլ ուրիշին է մոտ թողնում: Պարտիզպանի շան հետ լինում է այն, որ կա՛մ սովից սատկում է, կա´մ տալիս սատկացնում են», Վանո Սիրադեղյան, 31.01.2002:

Նիկոլ Փաշինյանը, ասենք ձեզ, էս բոլոր մեջբերումները ժամանակին հրապարակել է իր թերթում՝ «Հայկական Ժամանակում»: Թույն, երանելի ժամանակներն էին, երբ ամեն մի նման հրապարակումից հետո թերթը կրպակներում ակնթարթորեն սպառվում էր: 

Բայց, փաստորեն Փաշինյանը իր թերթում հրապարակել է մտքեր, ավելի ճիշտ ահազանգեր, որոնք իրեն չեն համոզել: Այսինքն՝ այն թեզը, որ Հայաստանը Ղարաբաղի հարցում դաշնակից չունի, իրեն համոզիչ չի թվացել: 

Կամ էլ, երբ ասում է, որ մենք «գիտեինք, թե հուսալի դաշնակիցներ ունենք», նշանակում է, որ Լևոնի, Վանոյի փաստարկները նրան չեն համոզել, փոխարենը համոզել են Արա Պապյանի, Հրանտ Մարգարյանի, Լևոն Շիրինյանի, տարատեսակ պատմապաթոսագիտական վերլուծագանգերի բըլթոցները: 

Բա Վանոյի ու Լևոնի հաշվին ռեյտինգ, տպաքանակ հավաքես ու գոնե մի անգամ նորմալ չկարդա՞ս, թե էդ մարդիկ ժամանակին ինչ են ասել: Ու գաս, էսօր ասուլիսում անվրդով տեսքով ասես, թե մտածում էինք.... եթե, իհարկե, մտածել գիտեք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2481 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ