...

Ուժասպառ եղանք փրկիչներից

Ուժասպառ եղանք փրկիչներից

Գործարար Տիգրան Արզաքանցյանը նոր կուսակցություն է ստեղծում, որի անունն է՝ «Ուժը հայրենյաց»։ «Հրապարակի» հետ զրույցում նա պարզաբանել է. ««Ուժը», որ էսօր ուժասպառ է մեր ժողովրդի մեծ մասը, «հայրենյաց»-ը՝ հայրենիքից դուրս ժողովրդին համախմբենք իրար հետ, այն պիտի լինի ազգային կուսակցություն»:

«ՉԻ». Հիշեցինք, որ 2013թ. նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր հայտարարել, Ազատության հրապարակում ներկայացրեց իր 10 պահանջները, այդ պահանջներից մեկը հետևյալն էր. «Ձայն բազմաց, ձայն աստծո»:

Մոտավորապես նույն ասոցիացիաներն է առաջացնում Արզաքանցյանի նոր կուսակցության անունը: 

Բայց կուսակցությանը օրիգինալ անվանում տալիս կարելի էր անունը դնել «Հաց հայրենյաց», քանի որ ցորենի պաշարների համաշխարհային խնդիրներ կարող են առաջանալ, մեր պաշարները «ուժասպառ» լինեն: Կամ էլ՝ «Աղուհաց հայրենյաց», դե, աղը հիմա լուրջ քաղաքական գործոն է: 

Վատ տարբերակ չէր լինի նաև «Գազաէներգետիկ հայրենյացը», այստեղ էլ համախմբվելու կարիք կա: Մի խոսքով, մինչև ապրիլ, երբ կայանա այս նորելուկ կուսակցության անդրանիկ համագումարը, պետք է լուրջ մտածել ազգի համախմբմանը նպաստող անվանման մասին:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1527 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ