...

Ուժեղ են, ուժեղ

Ուժեղ են, ուժեղ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Երեկվանից Արենի Մարկոսյանին որևէ բացատրություն չէին տալիս, թե ինչու են իր մուտքն արգելում երկիր:

Բազմաթիվ փորձերից, զանգերից հետո, շուրջ 24 ժամ անց րոպեներ առաջ միայն նրա հետ կապ են հաստատել ՄԻՊ գրասենյակից և ասել, որ ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում»:

«ՉԻ». Հաշվի առնելով, որ Քրիստինե Վարդանյանը դաշնակ է՝ ենթադրում ենք, որ Արենի Մարկոսյանը կապ ունի ՀՅԴ-ի հետ: Այստեղից էլ կարելի է ենթադրել, որ դրսում մասնակցել է հակաիշխանական ինչ-որ ակցիաների, կամ քննադատական ստատուսներ է գրել:

Առավելագույնը դա պետք է եղած լինի: Բայց սրա համար մարդուն արգելո՞ւմ են Հայաստան մտնել: Այսինքն՝ ով չի ընդունում այս իշխանությունների գործելաոճը, քաղաքականությունը, ավտոմատ դառնում է անցանկալի ա՞նձ: 

Շատ հետաքրքիր է իմանալ, թե անցանկալի անձանց այդ ի՞նչ ցուցակ է, ո՞վ է կազմում, ի՞նչ հիմքերով: Ի վերջո, խոսքը մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու մասին է: Դրա համար պետք են բավական լուրջ իրավական հիմքեր: 

Թե՞ ինչ-որ մեկը, նստած կոմպի դիմաց, նայում է, թե ով, որտեղ, ինչ է ասում իշխանությունների մասին, միանգամից սև ցուցակ է գցում: Լրիվ Սովետ են սարքել: Թե՞ ուժներդ մենակ էս աղջիկների վրա է պատում:

Հ.Գ. Ք. Վարդանյանն ավելի ուշ հայտնել է, որ Արենի Մարկոսյանին 24 ժամ օդանավակայանում պահելուց, այնտեղ առանց իրերի գիշերել ստիպելուց հետո հայտնել են, որ նա անցանկալի անձ է իր հայրենիքում և ստիպել հետ վերադառնալ Լիբանան, որտեղից ժամանել էր Հայաստան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   383 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ