ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Հռիփսիմե Հունանյանն ասել է. «Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ»:
«ՉԻ». Կրթություն չստացած վարչապետի կրթություն չստացած կադրն էլ սա պետք է լինի:
Ինչքան գիտենք, առողջապահության հետ որոշակի կապ ունի այս աղջիկը: Ոլորտի հետ կապված ինչ-որ բան երևի լսել է, մի տեղ աչքով է ընկել, բայց կյանքում այդպես էլ չի ընկալել այն պարզ ճշմարտությունը, որ գլուխն ու ուղեղը տարբեր բաներ են:
Հաստատ տարբեր բաներ են, չնայած՝ սրանց ի՞նչ կա, կարող է դատարանից որոշում կորզեն, որ նույն բանն են:
Բայց հետաքրքիր է, որ ինքն ասում է գլուխ, ի՞նչ է պատկերացնում, ի՞նչ գլուխ, ինչի՞ գլուխ: Մեր պետության ապագայի համար ենք հետաքրքրվում: