ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Խորհրդարանում քվեարկությանը մասնակցած 61 պատգամավորից նրա օգտին կողմ է քվեարկել... 61 պատգամավոր:
«ՉԻ». Հիշենք այս աղջկան, քանի որ մեմերի ու անեկդոտների հերոս դառնալու բոլոր նախադրյալներն ունի:
Այն, որ նման կարևոր պաշտոնում ընտրվում է կրթություն չունեցող անձը, արդեն անեկդոտ է:
Երկրորդ անեկդոտը, իհարկե, այն է, որ ՔՊ պատգամավորների շարքերում չի գտնվել գոնե մեկը, որը խիզախություն ունենար դեմ, կամ գոնե ձեռնպահ մնալ այս աղջկան կողմ քվեարկելուց: Ինչքան ինքնիշխանությունից են գոռում, այնքան ավելի բոլշևիկ են դառնում:
Երրորդ անեկդոտն էլ այն է, որ այս աղջիկը հպարտանում է, որ բարձրագույն կրթություն չունի: Ասում է. «Իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն»: Հա հեչ, հենա, ձեր շեֆն էլ բարձրագույն չունի, ոչինչ, հիմա երևի մոդան դա է:
Այս տեմպերով գնա, վաղը սրանք արդեն մանկապարտեզ հաճախելու տեղեկանքով կդառնան ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի կամ ԿԲ նախագահ: Ո՞վ է ասել, որ բոլորը պիտի դպրոց գնան: