...

Պարոնայք դաշնակներ, մի երկու թթու խոսք շռայլեք ԱՊՀ դիտորդներին

Պարոնայք դաշնակներ, մի երկու թթու խոսք շռայլեք ԱՊՀ դիտորդներին

«Ընտրությունները ոչ միայն չեն համապատասխանում ժողովրդավարության հիմնական չափանիշներին, այլև ակնհայտորեն, նույնիսկ անզեն աչքով անհամաչափ են հանրության տրամադրություններին»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ, դաշնակցական Արծվիկ Մինասյանը:

«ՉԻ». Ճիշտն ասած, մենք էլ նման տպավորություն ունենք: Մեր շրջապատում չգտնվեց մեկը, ով պատրաստվում էր ձայն տալ Քոչարյանին ու դաշնակներին: Բայց արի ու տես, որ ամեն հինգերորդը այդպես է վարվել: Տեսնես ինչո՞ւ չէին բարձրաձայնում իրենց ընտրության մասին. գուցե պատճառն այն էր, որ երբ հարցնեինք, թե որ արժանիքների համար եք պատրաստվում ձայն տալ Քոչարյանին, թաղի խուժանի կողմից արված հորդորը մի տեսակ լուրջ փաստարկ չէր դիտվի:

Եթե ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարության հիմնական չափանիշներին, ինչո՞ւ ազգայնական, միայն ազգի շահերով տոգորված, միայն նրա հոգսերով ապրող դաշնակները քննադատության չեն ենթարկում ԵԱՀԿ և ԱՊՀ դիտորդական կազմակերպությունների գնահատականները, որոնք 180 աստիճանով տարբերվում են «Հայաստան» դաշինքի գնահատականներից: Եթե նրանք եկել ու մեծ բռնապետություն են պարտադրում, ինչո՞ւ մի քանի քաղցր խոսք չշռայլել նրանց հասցեին: Ինչի՞ց եք վախենում, պարոնայք դաշնակներ: Օրինակ՝ հայտարարեք, որ ԱՊՀ դիտորդական կազմակերպությունից ավելին պետք չէր սպասել, որովհետև ընտրությունները մշտապես կեղծող պետությունների ակումբ է ներկայացնում:

Հանրային տրամադրությունները անզեն աչքով դիտարկելու փոխարեն ճիշտ կանեին հազարին մոտ պրոֆեսիոնալ վստահված անձանց պատրաստեին, որոնք տեղում կֆիքսեին խախտումները և այսօր կներկայացնեին ՍԴ: Դրա փոխարեն այսօր եկել են Բարձր դատարան և Դավիթ Հարությունյանից ու Արամ Վարդևանյանից փորձում են մեր ժամանակների հեքիաթասացներ կերտել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1077 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ